ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես ցույց տալ առաջին օգնություն ուշագնացության դեպքում:
Տեսանյութին կից արված է նաեւ գրառում, որում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում եւ առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում»։





























