Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նա եւ իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երեւան:

Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքս, աջակողմյան պնեւմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է նա։