Ամերիկացի մագնատին մեղադրում են ԱՄՆ պատմության մեջ հարկերից խուսափման խոշոր սխեմայում ներգրավվածության համար: Ռոբերտ Բրոքմանը՝ Reynolds and Reynolds-ի գործադիր տնօրենը, 20 տարի թաքցրել է հարկային մարմիններից 2 մլրդ դոլարի չափով եկամուտները՝ օգտագործելով օֆշորային ընկերությունների ցանցը, հաղորդում է BBC-ը:
Նրան նաեւ մեղադրանք են առաջադրել պարտքային արժեթղթերով խարդախության ենթադրյալ սխեմայի մեջ: Բրոքմանն իրեն մեղավոր չի համարում:
Դատախազները հայտարարել են , որ նրա գործունեության մասին իրենց զգուշացրել է մեկ այլ միլիարդատեր Ռոբերտ Սմիթը: Վերջինս անցած տարի Մորհաուս քոլեջի ավարտական արարողության ժամանակ խոստացել է վճարել բոլոր շրջանավարտների ուսանողական պարտքը:
ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ 79-ամյա Բրոքմանը խարդախության համար օգտագործել է ընտանեկան բարեգործական հիմնադրամն ու մի քանի օֆշորային ընկերություն, որոնք տեղակայվել են եղել Բերմուդյան կղզիներում, ինչպես նաեւ Սենտ Քիթսում եւ Նեւիսում:
Դատախազների խոսքով՝ Բրոքմանն օգտագործել է կոդային անուններ եւ էլեկտրոնային նամակներ ներդրումները գաղտնի կառավարելու համար:





























