Ստամբուլի Էթիլեր թաղամասի «Աքմերքեզ» բիզնես կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով վիրավորվածների մեջ է նաեւ Հակոբ անունով մի հայ, ում ազգանունը դեռ հայտնի չէ։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝  մայիսի 25-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է 8 հոգի, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Ծանր վիրավորված ազգությամբ հայ Հակոբը տեղափոխվել է Շիշլիի Էթֆալ հիվանդանոց։

Հակոբի տարիքի եւ քաղաքացիության մասին դեռ տեղեկություն չկա։