ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահին` այդ երկրի անկախության տոնի առթիվ:

«Բարաք Օբամայի եւ բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին, ով մայիսի 26-ին տոնում է իր անկախության օրը, եւ հղում իմ մաղթանքները: Վրաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների եւ շահերի վրա»,-նշված է Հիլարի Քլինթանի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ը պետքարտուղարի հայտարարությամբ, ԱՄՆ-ը շարոնակում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտներ հիմնելը:

ԱՄՆ-ը ես մեկ անգամ ապացուցեց, որ ճանաչում է Վրատանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը` շնորհավորելով Վրաստանի անկախության օրը, հայտնել է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նշենք, որ Վրաստանի անկախության օրը շքերթ է կայացել Թբիլիսիում, իսկ նախօրեին նույն վայրում բախում է տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանների միջեւ: Ընդդիմությունը մտադիր էր ձախողել զինվորական շքերթը: