Հայաստանում ամենահետաքրքիրը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջեւ ընկած փուլն է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ Հայաստանին «թեժ» քաղաքական աշուն է սպասվում խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նրա խոսքով, իրեն հետաքրքիր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ընտրություններում այն իմաստով, թե ԲՀԿ-ն կդառնա խորհրդարանի երկրո՞րդ, թե՞ երրորդ ուժը:

«Այսօրվա դրությամբ առանձնակի կասկածներ չկան, որ խորհրդարանում թիվ մեկ ուժը լինելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ երկրո՞րդը, Հայ ազգային կոնգրե՞սը, թե՞ ԲՀԿ-ն: Եւ ի՞նչ կլինի «Օրինաց երկրի» հետ: Այդ հարցերի պատասխանները քաղաքական առեւտրի եւ նախընտրական արշավի առարկա են»,- ասաց նա:

Ըստ Իսկանդարյանի, առայժմ հայտնի չէ, թե ինչ հռետորաբանության է մասնակցելու քաղաքական պայքարին Դաշնակցությունը, եւ կասկածելի է` ապագա խորհրդարանում կլինի՞ «Ժառանգությունը»: