Մոսկվայի Կուրսկի կայարանի մերձակայքում գտնվող «Ատրիում» առեւտրի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է եղել, որի մասնակիցները գազային հրազեն են օգտագործել: Իրավապահները տուժածների մասին տեղեկություններ չունեն:
Ոստիկանության կռվի մասին հայտնել են ականատեսները: Նրանց խոսքով, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, «Ունո-բար» սրճարանում:
Ըստ ականատեսների, իրար հետ կռվել են կովկասյան արտաքինով երիտասարդների երկու խմբեր:
Իրավապահները դեպքի վայրում միայն դատարկ պարկուճներ են գտել: Ոստիկանությունը կարծում է, որ կռվի մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել, քանի որ բնորոշ վնասվածքներով հիվանդանոցներ չեն դիմել:




























