Հրազդան քաղաքում հայտնաբերել են մի երիտասարդի, ով 2005 թվականից հետախուզվում է Պյատիգորսկի իրավապահների կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետախուզման մեջ գտնվող 29-ամյա Գրիգորի Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն, ռուսական կողմն արդեն տեղեկացվել է հայտնաբերման մասին: