Սերբիայի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումը մայիսի 26-ին գաղտնի գործողության արդյունքում ձերբակալել են մի տղամարդու, ով նման է բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին, որի հանձնումը պահանջում է նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանը:

Ըստ «Յուտարնի լիստ» կայքի, «ձերբակալվածը տարեց տղամարդ է, ով ներկայացել է որպես Միլորադ Կոմադիչ»: Աղբյուրները պնդում են, որ ձերբակալվածը կարող է լինել Մլադիչը:

Ձերբակալվածից ԴՆԹ նմուշ են վերցրել եւ շուտով հայտնի կլինեն արդյունքները:

Մլադիչին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ Բոսնիայում եւ Հերցեգովինայում 1992-1995թ.: