Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մայիսի 26-ին հաստատել է բոսնիական սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի ձերբակալության փաստը: Մլադիչը միջազգային հետախուզման մեջ էր 1996-ից:

Տադիչը ելույթ է ունեցել արտակարգ հրավիրված մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Սերբիայում Մլադիչին նմանվող տղամարդու ձերբակալության մասին: