Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում գոյություն ունի ռադիացիայի առավել մեծ վտանգ: Այդ մասին հայտնել է TEPCO ընկերությունը, որը վթարային ատոմակայանի օպերատորն է:
Ատոմակայանի էներգաբլոկներում ռադիոակտիվ շոգու եւ բարձր ռադիոակտիվությամբ ջրի արտանետում է եղել: Մանրամասները պարզվում են, հաղորդում է Associated Press-ը:




























