Վրաստանում ԱՄՆ-ը դեսպան Ջոն Բասը իր ցավակցություններն է հայտնել, Վրաստանում բողոքի ակցիայի միջադեպի ժամանակ մահացածների ընտանիքներին: Դեսպանը իրադարձությունների վերաբերյալ իր մակնաբանությունը կատարել է Վրաստանի Ռուսթավելի պողոտայում, Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումից հետո:

«մ ցավակցություններն եմ հայտնում մահացածների երկու ընտանիքներին էլ: Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ուժի գործադրումը պատասխան չէ»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով ղեկավարութունը կարեւոր քայլ է կատարել, բողոքի ակցիայի ներկայացուցիչներին առաջարկելով այլընտրանքային վայր` իրենց բողոքը ներկայացնելու համար:

«Պետք է հիշենք, որ բողոքի ակցիաների մասնակից մի շարք մարդկանց հետաքրքրության մեջ մտնում է ոչ թե իրենց բողոքն արտահայտելը, այլեւ նրանք ձգտում էին բռնի դիմակայության»,-ընդգծել է Վրաստանում ԱՄՆ-ը դեսպանը: