«Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխխմբագիրն իրեն մեղավոր չի համարում Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ այցելելու ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի հետ: «Ես կարող եմ ասել, որ անկողմնակալ եւ կոռեկտ եմ եղել հակամարտության երկու կողմերի նկատմամբ: Ես որեւէ գնահատական չեմ տվել եւ չեմ պնդել, թե այս կամ այն կողմը ճիշտ է»,- ասել է Ադրբեջանում պերսոնա-նոն-գրատա հայտարարված Սերգեյ Բունտմանը «Կավկազսկի ուզելին» տված հարցազրույցում:

«Ես պատարստվում էի նաեւ մեկնել Բաքու եւ ադրբեջանցի փախստականների ճամբար»,- ասել է Բունտմանը եւ հավելել, որ ինքը լրագրող է, այլ ոչ պաշտոնյա:

Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցներում իր հասցեին հնչած մեղադրանքների մասին, Բունտմանն ասել է. «Ինչ վերաբերում է նրան, ես Լեռնային Ղարաբաղը պետություն եմ անվանել, այո, այն կարելի է պետություն կամ հանրապետություն ասել, չճանաչված պետություն: Ի վերջո ես ՄԱԿ-ը չեմ: Պետությունը ճանաչված չէ, բայց պետության նշաններ ունի»: