Կիրակի ֆիլիպիններում՝ Լուսոն կղզու հարավային մասում, մոլեգնում է «Գոնի» սուպերթայֆունը՝ իր հետ բերելով աղետալի ուժգին քամիներ, ինտենսիվ անձրեւներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եղանակի տեղական բյուրոյին:

«Գոնի» թայֆունը համարվում է այս տարվա ամենաուժգին փոթորիկը: Դրա արագությունը կազմում է 225 կմ/ժ, ընդ որում՝ թայֆունով պայմանավորված ուժգին քամու արագությունը հասնում է 310 կմ/ժ:

Ֆիլիպինների իշխանությունները տարհանել են շուրջ 1 մլն մարդ:

Օդերեւութաբանական ծառայությունը հաղորդել է, որ Բիկոլա նահանգում, ինչպես նաեւ Քեսոն, Լագունա եւ Բաթանգաս քաղաքներում սպասվում են աղետալի ուժգին քամիներ եւ հորդառատ անձրեւներ:

Սուպերթայֆունը, որը դարձել է երկրում 18-րդ տրոպիկական փոթորիկը, ուղեւորվում է նաեւ դեպի Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա: