Քվեբեկում «միջնադարյան հանդերձանքով» անհայտ անձի՝ սառը զենքով հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն երկու, վիրավորվել՝ հինգ մարդ, հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակումները, հավանաբար, տեղի են ունեցել խորհրդարանի շենքի մերձակայքում:
Կանադայում Քվեբեկի ոստիկանությունն իրականացնում է լայնածավալ որոնողական գործողություն: Ոստիկանությունը թվիթերյան էջի միջոցով խնդրում է քաղաքի բնակիչներին մնալ տանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:





























