Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է մեկ ոստիկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kronen Zeitun-ին: Ըստ նախնական տվյալների, ոստիկանությունը բերման է ենթարկել կրակոցների մեկ կասկածյալի: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները, հայտնել են Վիեննայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մի քանի մարդ վիրավորվել է, հարձակվողը պայթեցրել է իրեն:
Ոստիկանությունը հաստատել է Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը եւ բնակիչներին խնդրել է խուսափել հասարակական վայրերից ու տրանսպորտից:





























