2021-ին տնտեսական քաղաքականության նպատակը կլինի մրցունակության եւ արտադրողական աճը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախատեսվում է ձեռներեցության զարգացում, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում, զբոսաշրջության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում մրցունակության աճ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի պետական ներդրումների արդյունավետության բարձրացմանը եւ ենթակառուցվածքների որակի բարելավմանը»,-ասաց նախարարը:

Բացի այդ, նախարարը նշեց, որ կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացի նաեւ արտասահմանյան ներդրումների ուղղությամբ տարվող աշխատանքին: