Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կարիքների համար 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 541 մլն 846 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը։
Գեւորգյանի խոսքով՝ այդ միջոցներն ամբողջությամբ ուղղված են պետհանձնաժողովի աշխատակազմի պահպանման ծախսերի ապահովմանը։
«Ծախսերի առյուծի բաժինը նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար, իսկ աննշան մասը՝ կոմունալ ծախսերի, որոշակի էներգետիկ ծառայությունների, կենցաղային պարագաների եւ այլնի համար»,- պարզաբանեց Գեւորգյանը։





























