Ռիո դե Ժանեյրոյի դատախազությունը նախագահ Ժայիր Բոլսոնարուի որդուն մեղադրել է 2007-2018 թվականներին սենատորի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանցավոր կազմակերպություն ղեկավարելու եւ փողերի լվացման մեջ, հաղորդում է AP-ը:
Մեղադրանք է առաջադրվել Ֆլավիո Բոլսոնարուի եւ եւս 16 անձանց դեմ:
Ֆլավիո Բոլսոնարուն հերքել է մեղադրանքները: «Դա վատ ռեժիսորացված պատմություն է»,- ասել է նրա 4 փաստաբաններից մեկը՝ Ռոդրիգո Ռոկան:
Դատախազությունը նաեւ մեղադրանքներ է առաջադրել սենատոր Բոլսոնարուի նախկին վարորդ Ֆաբրիսիո Քեյրուշի դեմ: Քեյրուշը նախագահ Բոլսոնարուի ընկերն է, ով անց տարի հայտարարել է, որ չի խոսել նախագահի հետ մեղադրանքի առաջադրման պահից ի վեր:





























