Կիպրոսը գիշերային պարետային ժամը է հայտարարում` COVID-19-ով վարակման դեպքերի աճը զսպելու համար:

Ուրբաթ օրվանից ուժի մեջ մտնող պարետային ժամը պահանջում է, որպեսզի բարերը, ռեստորանները, առեւտրի կենտրոնները եւ սրճարանները փակվեն մինչեւ 22:30-ը, փոխանցում է AP-ն:

Միակ բացառությունը կլինի նրանց համար, ովքեր աշխատանքի մեջ է եւ` բժշկական օգնության շտապ պատճառներով: 10 մարդուս ավել հավաքները տանը կամ ցանկացած այլ հասարակական վայրում արգելվում են:

Առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոաննուն հայտարարել է նաեւ բոլոր մարզական եւ սոցիալական միջոցառումների արգելքի, ինչպես նաեւ խաղահրապարակների ու մարզադահլիճների փակման մասին:

Նախագահ Նիկոս Անաստասիադեսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս գալու շեմին է: