Աշխարհի 10 ամենահարուստ միլիարդատերերի համատեղ կարողությունը չորեքշաբթի օրը ամերիկյան ֆոնդային բորսաներում աճուրդների ավարտից հետո աճել է ավելի քան 33 միլիարդ դոլարով, վկայում են Forbes Real-Time-ի վարկանիշի տվյալները:

Բոլորից ավելի շատ աճել է աշխարհի ամենահարուստ գործարար` Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի կարողությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը. նրա կարողությունն աճել է 8 միլիարդով` հասնելով 105,5 միլիարդ դոլարի: Երրորդ դիրքը կիսում են երկու միլիարդատերերը, որոնցից յուրաքանչյուրի կարողությունն աճել է 4 միլիարդ դոլարով: Խոսքը Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի (77 միլիարդ դոլար) եւ Ասիայի ամենահարուստ մարդու` հնդկական Reliance Industries հոլդինգի հիմնադիր Մուկեշ Ամբանիի (74.1 միլիարդ դոլար) մասին է:

Ամերիկյան ֆոնդային բորսան, որի համար ԱՄՆ նախագահական ընտրություններին նախորդող վերջին շաբաթն ամենավատն էր մարտից ի վեր, քվեարկությունից հետո առաջին օրը աճ է ցույց տվել: Այս աճի շարժիչներից են դարձել հենց տ եխնոլոգիական հսկաները: Այդպես, Amazon-ի բաժնետոմսերը չորեքշաբթի կայացած աճուրդների ավարտին աճել են 6.32 տոկոսով: Facebook-ի բաժնետոմսերն իրենց հերթին թանկացել են 8.32 տոկոսով եւ վաճառվել են 287.38 դոլարով: Google-ի մայր ընկերության` Alphabet-ի բաժնետոմսներն աճել է 6.09 տոկոսով եւ կազմել են 1745.85 դոլար:

Աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունն այսպիսի տեսք ունի.

1. Ջեֆ Բեզոս` 190.6 միլիարդ դոլար (+10.5 միլիարդ դոլար).

2. Բեռնար Առնո (Louis Vuitton and Dior-ի սեփականատեր)` 119.5 միլիարդ դոլար (+3.6 միլիարդ դոլար),

3. Բիլ Գեյթս (Microsoft-ի համահիմնադիր)` 115.9 միլիարդ դոլար (+668 միլիոն դոլար),

4. Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի ղեկավար)` 105,5 միլիարդ դոլար (+8 միլիարդ դոլար),

5. Իլոն Մասկ (Tesla-ի եւ SpaceX- ի հիմնադիր)` 93.1 միլիարդ դոլար (-547 միլիոն դոլար),

6. Ուորեն Բաֆեթ (Berskhire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար)` 78 միլիարդ դոլար (-291 միլիոն դոլար),

7. Լարի Փեյջ (Google-ի համահիմնադիր)` 77 միլիարդ դոլար (+4 միլիարդ դոլար),

8. Լարի Էլիսոն (Oracle-ի հիմնադիր)` 75.1 դոլար (-379 միլիոն դոլար),

9. Սերգեյ Բրին (Google-ի համահիմնադիր)` 74.9 միլիարդ դոլար (+3.8 միլիարդ դոլար),

10. Մուկեշ Ամբանի (Reliance Industries-ի հիմնադիր)` 74.1 միլիարդ դոլար (+4 միլիարդ դոլար):