Շվեդիայի կառավարությունն Օրենսդիր խորհրդին ներկայացրել է միգրանտների կողմից շվեդերեն սովորելու մասին օրինագիծը` որպես պետական նպաստներ ստանալու նախապայման: Այս մասին հայտարարվել է հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լեզվի պարտադիր ուսուցումը` որպես դրամական նպաստ ստանալու նախապայման, կօգնի բարելավել լեզվի հմտությունները եւ ինտեգրման ու աշխատաշուկա մտնելու նախադրյալները»,- ասել է Շվեդիայի առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Լենա Հալլենգրենը:
Նոր օրենքի միջոցով իշխանությունները հույս ունեն բարձրացնել շվեդերենի իմացության մակարդակը, հատկապես` նոր ժամանած կանանց շրջանում, որոնց շվեդերենի իմացությունը հաճախ տղամարդկանցից ցածր է, եւ այդպիսով նրանց համար աշխատշուկա մուտք գործելու հնարավորություն ապահովել:
«Մենք ուզում ենք ավելի մեծ թվով կին միգրանտների համար ճանապարհ բացենք դեպի աշխատշուկա, ինչպիսին ունեցել են շվեդ կանայք 1950-ականներին, 60-ականներին եւ 70-ականներին»,- պարզաբանել է կրթության նախարար Աննա Էքստրյոմը:
Առաջարկը համաձայնեցվել է կառավարական կուսակցությունների կողմից: Նախատեսվում է, որ օրինագծն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլի 1-ից:





























