Ծառայողական շները, որոնք ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերում Հելսինկիի օդանավակայան ժամանելիս, գրեթե 100 տոկոսանոց արդյունավետություն են ցույց տալիս, հաղորդում է Express-ը:
Փորձարկման ընթացքում հերթափոխով աշխատող 16 շների փորձարկման ժամանակ ստուգել են շուրջ 2200 կամավորի անալիզները: Օրական միջինում հաջողվում է 100 ուղեւորի թեստավորում անցկացնել: Կենդանիների հետ փորձարկումը կշարունակվի ամբողջ դեկտեմբեր:
Հետազոտության շրջանակներում օդանավակայան ժամանող քաղաքացիները շարք են կանգնում, ինչից հետո նրանց խնդրում են անձեռոցիկով սրբել մաշկը: Կենսանյութը դրվում է տարայի մեջ, իսկ հետո տալիս են շներին հոտոտելու համար: Կենդանիներն այնպես են վարժեցված, որ անտեսում են բացասական արդյունքները եւ ցույց են տալիս դրական արդյունքները: Նրանք մասնագետների ուշադրությունը գրավում են հաչելով, դիրքով կամ թաթով: Եթե շունը այդպիսի թեստ է հայտնաբերում, ապա ուղեւորը լրացուցիչ ՊՇՌ թեստ է հանձնում, հայտնում է Lenta-ն:
Ըստ Աննա Հիլմ-Բյորքմանի Հելսինկիի համալսարանից` ծառայողական շների օգտագործումը կարող է ՊՇՌ թեստավորման էժան եւ արագ այլընտրանք դառնալ օդանավակայաններում: Այդպես, կենդանիները մինչեւ հինգ օր ավելի արագ են բարձր ճշգրտությամբ որոշում վիրուսի առկայությունը, քան թեստերը: Շների մասնակցությամբ հետազոտության համար օդանավակայանը մոտ 300 հազար եվրո է ծախսում, սակայն դա ավելի էժան է, քան ՊՇՌ թեստավորումը:





























