Կիեւում «Սլավուտիչ» մետրոյի կայարանում ձերբակալել են ոստիկանների վրա դանակով եւ գազի բալոնով հարձակված տղամարդուն: Նա նաեւ սպառնացել է ուղեւորներին, հաղորդում է Կիեւի դատախազության մամուլի ծառայությունը:

«Հաստատվել է, որ 42-ամյա տղամարդը մտել է մետրոյի կայարան առանց պաշտպանիչ դիմակի, որի պատճառով ոստիկանության աշխատողը նրան դիտողություն է արել: Չցանկանալով պահպանել կարանտինային միջոցները՝ ուղեւորը վերցրել է գազի բալոնն ու այն ուղղել ոստիկանության աշխատողի դեմքին: Դրանից հետո նա դանակով փորձել է մարմնական վնասվածք հասցնել ոստիկանին եւ ուղեւորներին»,-ասվում է դատախազության կայքում:

Միջադեպի հետեւանքով ոստիկաններից մեկը աչքերի շրջանում այրվածքներ է ստացել: