Լոս Անջելեսում տղամարդու են ձերբակալել, որը համացանցում սպառնացել էր զանգվածային հրաձգություն կատարել նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթելու դեպքում, հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։

Տղամարդուն ուրբաթ ձերբակալել են դաշնային եւ տեղական իրավապահ մարմինների  թիրախային խմբի աշխատակիցները։

Նրա տանը խուզարկություն է կատարվել ենթադրվող հարձակման ցանկացած միջոցի առկայության ստուգման համար։

«ՀԴԲ-ն իրազեկված է սպառնալիքների մասին, եւ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Այս թեման գնահատվում է տեղական իշխանությունների կողմից։ Այս պահին դաշնային կառավարությունը չի կիրառել կալանավորում եւ չի առաջադրել մեղադրանք»,- հայտարարել է ՀԴԲ մամուլի քարտուղար Լորա Էմիլյեն։