Չինաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ մի քանի անգամ ավելի շատ է աճել, քան ամերիկացի մեծահարուստներինը, վկայում են Forbes-ի տվյալները։
Forbes China Rich List-ի 2020 թվականի ցուցակի ամենամեծ եկամտով չինացիները իրենց կարողությունը ընդհանուր ավելացրել են 2,11 տրլն դոլարով։ Խոսքը Չինաստանի 400 քաղաքացիների մասին է, որոնց կարողությունը տարեսկզբից մեծացել է 64 տոկոսով։
«Սա տեղի է ունեցել համավարակի առաջացրած էլեկտրոնային առեւտրի, տեխնոլոգիական IPO-ի եւ առողջապահության բումի ֆոնին»,- պարզաբանում է պարբերականը։
Նույն ժամանակահատվածում ամենաբարձր եկամտով ամերիկացիները հարստացել են միայն 240 մլրդ դոլարով։ Ընդ որում՝ հաղորդվում է, որ չինական վարկանիշին են միացել եւս 68 քաղաքացիներ, իսկ ամերիկյանին՝ 18։





























