Լույս շաբաթ գիշերը անհայտ անձինք կրակել են Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Հյուպատոսության շենքի դռների եւ պատուհանների վրա կատարվել է 6 կրակոց։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ հարձակվողները երկուսն էին։ Խարկովի ոստիկանությունը հարձակման փաստով քրեական գործ է հարուցել, հավելել են գերատեսչությունից։