Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի մեծ մասում սահմանափակումներ կմտցնի քաղաքացիների տեղաշարժի համար` կապված մեկ ամսվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թվի երեք անգամ ավելացման հետ, հաղորդում է Associated Press-ը:
Շաբաթ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1168 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ի զոհ է դարձել 282 մարդ:
Մալայզիայի ավագ նախարար Իսմայիլ Սաբրի Յակոբը հայտարարել է, որ երկուշաբթիից դեկտեմբերի 6-ը բնակչության տեղաշարժի սահմանափակումներ կմտցվեն ամբողջ երկրում, բացառությամբ երեք նահանգների:
Նա հավելել է, որ այդ քայլը կօգնի զսպել վիրուսը եւ թույլ կտա նպատակային թեսթավորումներ անցկացնել:





























