ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթած Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը որոշել է դիմակային պարտադիր ռեժիմ ներդնել ամբողջ երկրում, հաղորդում է Fox News-ը` վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է Prime-ը:
Արդեն առաջիկա օրերին Բայդենը մտադիր է այս հարցով զանգահարել նահանգապետերին եւ քաղաքապետերին երկու կուսակցություններից (դեմոկրատներ եւ հանրապետականներ), որպեսզի դրդի նրանց պարտադիր դիմակային ռեժիմ մտցնել: Եթե որոշ նահանգապետ հրաժարվեն դա անել, քաղաքական գործիչը կգնա քաղաքապետերի մոտ նահանգներում եւ կխնդրի նրանց մտցնել ռեժիմը:
ԱՄՆ օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր առանձին նահանգ եւ վարչաշրջան կարող է ինքնուրույն կարանտինային սահմանափակումներ կիրառել: Վաշինգտոնը` որպես երկրի քաղաքական մայրաքաղաք, իրավունք չունի դիրեկտիվորեն հրամայել տարածքներին:
Նոյեմբերի 8-ի դրությամբ` ԱՄՆ-ում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվում` օրական վարակման 127 399 դեպք եւ ավելի քան հազար մահվան դեպք:





























