Սիրելի´ զանգեզուրցիներ, դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նա գրել է. «Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ;
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք: Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»:
Սիրելի´ զանգեզուրցիներ Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք...
Опубликовано Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan Среда, 11 ноября 2020 г.




























