Եգիպտացին ինքնահրկիզվել է Կահիրեի Թահրիր հրապարակում՝ բողոքելով կոռուպցիայի եւ կյանքի վատ պայմանների դեմ: Նրան փրկել են անցորդներն ու ոստիկանները, հաղորդում է Middle East Eye-ը:

Տղամարդն ասել է, որ ինքն աշխատում էր բանկում: Նրան աշխատանքից ազատել են պետական պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիան բացահայտելու համար: Տղամարդը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է, որ իր կյանքը խորտակված է, եւ որ ինքը չի կարող գումար վաստակել: Ապա նա ինքնահրկիզվել է:

Անվտանգության ծառայության աշխատակիցներն օգնության են հասել եւ հանգցրել կրակը: