Թունիսում կայացած Լիբիայի քաղաքական երկխոսության ազգային ֆորումի մասնակիցները որոշել են, որ Լիբիայում ազգային ընտրությունները կանցկացվեն գալիք տարվա դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսը:

«Մասնակիցները ձեռք են բերել նախնական համաձայնություն ազգային ընտրությունների նախապատրաստման ճանապարհային քարտեզի շուրջ,-հայտարարել է Ուիլյամսը:-Ընտրությունների անցկացումը ենթադրում է նոր գործադիր իշխանության նշանակում, որը կկարողանա միավորել երկիրը, ինչը նշանակում է նոր բարեփոխված նախագահական խորհրդի հաստատում, ինչպես նաեւ ազգային միաբանության արդյունավետ եւ միասնական կառավարություն»:

Դիվանագետը նշել է, որ ֆորումի ժամանակ գերիշխում է համագործակցային դրական մթնոլորտ: «Մարդիկ չափազանց հոգնել են կոռուպցիայից, նրանք ցանկանում են միավորել երկիրը եւ ստեղծել նոր ինստիտուտներ»,-ընդգծել է Ուիլյամսը:

Երկում տեւական ժամանակ է գոյություն ունի իշխանության երկու գործադիր մարմին՝ Տրիպոլիում Ֆայիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությունը եւ Նախագահական խորհուրդն ու իսլամիսական Բարձրագույն պետական խորհուրդը եւ արեւելյան կառավարությունը, որը սատարում է Ներկայացուցիչների պալատը եւ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի Լիբիայի ազգային բանակը: