Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են ամբողջ աշխարհում, կիրակի հանրապետության քաղաքացիներն ընտրում են երկրի ղեկավար հաջորդ չորս տարվա համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Տեղական ժամանակով 07:00-ին Մոլդովայի տարածքում սկսել է գործել ավելի քան 2 հազար, իսկ արտերկրում՝ 139 ընտրատեղամաս: Քվեարկության վայրերում տեղադրված են տեսախցիկներ: Համավարակի սպառնալիքի պատճառով ընտրողներին կտրվեն պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաեւ քաղաքացիներին կխնդրեն հնարավորության դեպքում կրել ձեռնոցներ եւ իրենց հետ տանել սեփական գրիչները:
Ընտրատեղամասերում անվտանգությունն ապահովելու համար գործադրվել են շուրջ 6 հազար ոստիկաններ:
Այս տարի Մոլդովայում ընտրությունների անցկացմանը կհետեւի շուրջ 2 հազար տեղական եւ ավելի քան 300 միջազգային դիտորդներ: Երկրում նաեւ անցկացվում է exit poll:
Ըստ Մոլդովայի օրենսդրության՝ հաղթող կճանաչվեն ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուները: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չկա մասնակցության շեմ:
Ընտրատեղամասերը կփակվեն 21.00-ին:
ՏԱՍՍ-ը, հղում անելով ԿԸՀ-ին, հաղորդում է, որ երկրորդ փուլ է անցել եվրոպամետ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Մայա Սանդուն, որը ստացել է ընտրողների 36,1 տոկոս ձայները, եւ գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 32,6 տոկոս ձայներով: Երկու թեկնածուն արդեն հանդիպել են 2016 թվականի ընտրությունների ժամանակ:





























