Պերուի խորհրդարանի նախագահության անդամները հրաժարական են տալիս եւ իրենց գործընկերներին կոչ անում ընտրել օրենսդիր մարմնի նոր ղեկավարության: Այս մասին երկրում իշխանության մասշտաբային ճգնաժամի ֆոնին հայտարարել է խորհրդարանի ղեկավար Լուիս Վալդեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ հայտարարել, որ խորհրդարանի նախագահությունը, այդ թվում ես, հայտարարություն է ներկայացնում նախագահությունում պաշտոններից հրաժարվելու մասին, որպեսզի պլենումը կարողանա ընտրել ներկայացուցիչներին (Կոնգրեսում)»,-ասել է նա մամուլի հետ շփման ժամանակ, որը հեռարձակել է America Noticias հեռուստաալիքը:
Երկուշաբթի երեկոյան Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել Վիսկարայի հեռացմանը երկրի նախագահի պաշտոնից՝ կապված իրեն առաջադրված կոռուպցիայի մեջ մեղադրանքների հետ: Իմպիչմենթի նախաձեռնությանն աջակցել է 130 պատգամավորներից 105-ը:
Գործադիր իշխանության ղեկավարությունն անցել է խորհրդարանի խոսնակ Մանուել Մերինոյին, ով պետության նոր ղեկավար է ընտրվել երեքշաբթի: Դրանից հետո Պերուում սկսվել են բողոքի ակցիաներ, բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Շաբաթ օրը ցույցերի ժամանակ զոհվել է 2 քաղաքացի, եւս 100-ը վիրավոր է:
Այդ ֆոնին Մերինոն հրաժարական է տվել: Շուտով խորհրդարանականները օնլայն նիստ կսկսեն, որի ժամանակ կընտրեն Կոնգրեսի նոր կազմն ու պետության նոր ղեկավարին: Նոյեմբերի 18-ին Վիսկարայի իմպիչմենթի օրինականության մասին հարցը կքննարկի Պերուի Սահմանադրական դատարանը:



























