Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկարատեւ բացակայությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդն անցկացրել է Կորեայի Աշխատավորական կուսակցության ԿԿ քաղբյուրոյի նիստը։ Կիմ Չեն Ընը հանդիպման ժամանակ կոչ է արել ուժեղացնել «հակահամաճարակային աշխատանքը» եւ նշել երկրի բարձր մարտական պատրաստականության պահպանման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդը 25 օրում առաջին անգամ է մասնակցել հրապարակային միջոցառման, հայտնում է Lenta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան ծայրահեղ միջոցներ է ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ իր հարեւաններն ականապատել են Չինաստանի սահմանը։ Ընդ որում՝ շեշտվում է, որ Փհենյանը COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար տեխնիկական կամ ֆինանսական միջոցներ չունի, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների։




























