ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ Չինաստանի դեմ մի քանի խիստ միջոցառումներ կընդունի, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցիչներին։
Նա փորձում է Ջո Բայդենի վարչակազմի համար կուրսի փոփոխությունը քաղաքականապես հիմնազուրկ դարձնել։
Թրամփի վարչակազմը նախատեսում է չինական մեծ թվով ընկերությունների, պետական կառույցների եւ պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել կամ սահմանափակել առեւտուրը՝ Սինցզյանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումներին ենթադրյալ մասնակցության կամ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի պատճառով։
«Եթե Պեկինը կուրսը չփոխի եւ համաշխարհային ասպարեզում պատասխանատու խաղացող չդառնա, ԱՄՆ ապագա նախագահները քաղաքական ինքնասպանություն կհամարեն Թրամփի պատմական գործողությունների հետշրջումը»,- հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիտը։




























