ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան հանդես կգա ուղերձով:

Այս առնչությամբ ՀՀ նախագահի տարածած հայտարարությունում ասվում է.

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։

Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:

Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»:

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝...

Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Воскресенье, 15 ноября 2020 г.