Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է երկրի ղեկավարի ընտրություններում արեւմտամետ Գործողության եւ համարեաշխության կուսակցության ղեկավար Մայա Սանդուի հաղթանակը։ Նա այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իմ ընդդիմախոսը՝ տիկին Մայա Սանդուն հաղթել է։ Խոսքը նախնական արդյունքների մասին է։ Եվ ես ցանկանում եմ այդ կապակցությամբ նրան նախնական շնորհավորել»,- ասել է Դոդոնը։ Ընդ որում՝ նա նշել է, որ իր ընտրական շտաբը ընտրությունների ժամանակ մեծ թվով խախտումներ է գրանցել։

Նա նաեւ իր կողմնակիցներին կոչ է արել հանդարտություն պահպանել։ «Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր նախագահի պաշտոնում իմ թեկնածությանն են աջակցել։ Հարգելի համաքաղաքացիներ, փաստացի ընտրողների կեսն աջակցել է նախագահի պաշտոնում իմ թեկնածությանը։ Ես ձեզ հանդարտության կոչ եմ անում, կտրականապես ոչ մի բողոքի ցույց եւ ապակայունացում։ Ես ձեզ կասեմ, երբ անհրաժեշտ լինի փողոց դուրս գալ»,- նշել է Դոդոնը։

Դոդոնը կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է քննարկելու նախագահի ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցության հարցը։

«Ես իմ կողմնակիցներին խոստանում եմ, որ չեմ զիջի։ Մենք պարտավոր ենք, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության համար օգտագործել բոլոր օրինական մեթոդները, որ բողոքարկենք ընտրություններիր արդյունքները՝ ուղերձը ԿԸՀ, դատարան, Վերաքննիչ պալատ եւ Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Դոդոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։