Եվրոպական ազգային կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վարոշա, որը լքվել է 1974-ին Թուրքիայի ներխուժումից փրկված կիպրացիների կողմից:

«Թուրքիան կրկին ցույց տվեց, որ շահագրգիռ չէ հակամարտության կարգավորմամբ: Ավելին, Թուրքիան փորձում է մասերի բաժանել ԵՄ անդամ պետությանը»,-գրել է Վեբերը Twitter-ի իր էջում: Նա հավելել է, որ հարցը պետք է քննարկվի Եվրոպական խորհրդում, եւ դա պետք է հետեւանքներ ունենա:

Էրդողանի այցը, որի ընթացքում նա կոչ է արել կարգավորել Կիպրսի հարցը «երկու պետությունների» սկզբունքով, ավելի վաղ քննադատել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Խոսեպ Բորելը: