Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՊՆ արդեն նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել:

Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»:

Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ...

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Вторник, 17 ноября 2020 г.