ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է Կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքների պաշտպանության գործակալության ղեկավար Քրիսթոֆեր Քրեբսին։ Քրեբսն այս մասին հայտնել էն Twitter-ի իր միկրոբլոգում։
Նախագահական ընտրություններից հետո Քրեբսը հանրային քննադատության էր ենթարկվել՝ կապված Rumor Control բլոգի հետ, որում հրապարակվել էր ընտրությունների կեղծման մասին սուտ պնդումների ցանկը, որոնցից շատերը Թրամփը կամ նրա փաստաբանները ընտրություններում պարտությունից հետո դիրքավորել են որպես իրական, փոխանցում է NBC News-ը։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Քրեբսին ազատելը սոսկ ժամանակի հարց էր։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ Քրեբսին քննադատել էր իր Twitter-յան էջում՝ նշելով, որ ընտրությունների վերաբերյալ Քրեբսի հայտարարությունը «մեծ չափով ստույգ չէր»։
Քրեբսի հայտարարությունում, մասնավորապես, նշված էր․ «Ոչ մի ապացույց չկա, որ որեւիցե ընտրական համակարգ հեռացրել կամ կորցրել է ձայները, փոխել ձայները կամ դրանք ինչ-որ ձեւով եղել են արատավորված»։





























