ԱՄՆ-ն մտադիր է հանել Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սալվադոր Սիենֆուեգոս Զեպեդայի մեղադրանքները, ով կասկածվում է թմրակարտելի հետ կապերի մեջ, փոխանցում է BBC-ն։

ԱՄՆ դատարանը նախկինում Զեպեդային մեղադրել է թմրանյութերի շրջանառության եւ փողերի լվացման մեջ։

Գեներալը, որը Մեքսիկայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2018 թվականներին, ձերբակալվել էր հոկտեմբերին Լոս Անջելեսի օդանավակայանում։

Դատախազության հայտարարությամբ՝ նա կապ ունի H-2 «չափազանց դաժան» թմրակարտելի հետ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, սակայն, երեքշաբթի հայտարարել էր, որ հասնելու է Զեպեդայի մեղադրանքները հանելուն՝ հետաքննություն անցկացնելու եւ Մեքսիկայի օրենսդրությամբ հետագա հնարավոր մեղադրանքներ առաջադրելու համար։

72-ամյա Զեպեդան ավելի վաղ հայտարարել էր, որ ճանաչում է իր մեղքը։ Նա պետք է ներկայանար Նյու Յորքի դատարան, երբ հայտնի է դարձել նրա մեղադրանքները հանելու ԱՄՆ արդարադատության նախարարության մտադրության մասին։