ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Օդրե Ազուլեի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մշակութային եւ կրոնական օբյեկտների պահպանության գործում այդ կազմակերպության ներուժի օգտագործումը:

«Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների եւ բարբարոսական ակտի հետեւանքով տուժած մշակութային եւ կրոնական օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման գործում այդ կազմակերպության ներուժի օգտագործմանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: