Էստոնիայի հայ երիտասարդական միությունը, որը 2009-ին կայացած Էստոնիա- Հայաստան հանդիպման ժամանակ կազմակերպված աջակցել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանուն, իսկ 2010-ին ապահովել է նույն նույն երկրների երիտասարդական հավաքականների հանդիպման ինտերնետային հեռարձակումը, Տալլինի Արարատ ֆուտբոլային ակումբի հետ միասին, կազմակերում է ավտոբուսային ուղեւորություն Տալլինից Սանկտ Պետերբուրգ:

Խոսքը վերաբերում է հունիս 4-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղին մասնակցելու եւ մեր ընտրանուն աջակցելու մասին:

Ուղեւորությանը մասնակցել ցանկացողները Տալլին-Սանկտ Պետերբուգ-Տալլին երթուղու համար կվճարեն 25 եվրո: