ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոշոր դեղագործական եւ տեխնոլոգիական ընկերությունները, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցները կարողացել են հասնել ընտրություններում իր պարտությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Խոշոր դեղագործական ընկերությունները տարածել են իմ դեմ միլիոնավոր դոլարներ արժողությամբ բացասական գովազդ քարոզարշավի ընթացքում, որը ես, ի դեպ, հաղթել եմ: Սակայն գիտեք՝ մենք դա կպարզենք: Շուրջ 74 միլիոն ձայն: Մեզ դեմ էին խոշոր դեղագործական ընկերությունները: ԶԼՄ-ներն էին մեզ դեմ: Նաեւ տեխնոլոգիական ընկերությունները»,-հայտարարել է Թրամփը:

Նա նաեւ մեղադրել է Pfizer դեղորայքի խոշորագույն արտադրողին նրա կողմից գերմանական BioNTech-ի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութի հաջողության մասին հայտարարությունը միտումնավոր հետաձգելու մեջ, որպեսզի կրճատի երկրի գործող ղեկավարի հաղթելու շանսերը: