Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նվազել են այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունից Միչիգանի օրենսդիրները հայտարարել են, որ մտադիր չեն վիճարկել ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդում է BBC-ը:
Հանրապետական կուսակցությունից երկու օրենսդիրներ խոստացել են հետեւել «նորմալ գործընթացին»:
Ավելի վաղ Թրամփին եւս մեկ հարված է հասցրել Ջորջիա նահանգը, որը հաստատել է Բայդենի հաղթանակը:
Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին: Նա կդառնա ԱՄՆ 46-րդ նախագահը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում իր պարտությունը: «Ի դեպ, ես հաղթել եմ»,-ասել է նա՝ դեղորայքի գների մասին հայտարարություն անելով:





























