ԱՄՆ սննդի եւ դեղորայքի սանիտարական հսկողության վարչությունը շաբաթ հաստատել է Regeneron փորձարարական դեղամիջոցի ընդունումն արտակարգ դեպքերում, որով բուժել են կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է CNBC-ը:

Նախակլինիկական փորձարկումներից մեկ ամիս անց պարզ է դարձել, որ նաեւ REGN-COV2 անունով հայտնի դեղամիջոցը կրճատում է վիրուսի քանակն ու դրա հետեւանքով թոքերի ախտահարումը պրիմատների մոտ:

Համաձայն ընկերության հայտարարության՝ փորձարկումների մասին տվյալները նաեւ ցույց են տալիս, որ դեղամիջոցը կրճատում է բժշկի այցերի թիվը COVID-19-ի թեթեւ եւ չափավոր ընթացք ունեցող պացիենտների համար:

Regeneron-ով բուժումը բուժման կուրսի մաս է կազմում, որը հայտնի է որպես մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք ստեղծված են որպես իմունային բջիջներ գործելու համար, որոնք, գիտնականների կարծիքով, կարող են պայքարել վարակի դեմ: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը լայն տարածում է ստացել Թրամփի բուժումից հետո:

Ընդ որում՝ դեղամիջոցը ստեղծած ընկերության գործադիր տնօրեն, բժիշկ Լեոնարդ Շլեյֆերն ընդգծել է ավելի շատ փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: