Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսիլե Մուլինո փողոցի հարակից պուրակում հունիսի 1-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am- ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.47-ին, մարվել` 15.59-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ժամը 19.40-ին կրկին ահազանգ է ստացվել  Իսիլե Մուլինո փողոցի հարակից պուրակում հրդեհի բռնկման մասին:  Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19.53-ին, մարել`20.12-ին:

Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք: