ՀԱԿ-իշխանության երկխսությանը խանդողներ կան, ըստ որում` ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ուժեր: Այս հարցի շուրջ այսօր` հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը համակարծիք էին «Հանրապետություն» կուսակցությունից Սուրեն Աբրահամյանն եւ ՀՀԿ-ից Արտակ Դավթյանը: Սուրեն Աբրահամյանը խուսափեց անուններ նշել, թե ովքեր են խանդում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` մեկ բառով նշելով, որ դրանք չար ուժերն են: Արտակ Դավթյանն էլ նշեց որ ուժեղ, ինքնիշխան Հայաստանը ոչ բոլոր ուժերին է ձեռնտու. «Ինչքան հանրապետությունում ներքին խնդիրները շատ լինեն, այդքան արտաքին ուժերի համար հեշտ կլինի իրենց շահերին հասնելը»,- ասաց նա:
Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀԱԿ-իշխանություններ երկխոսության հանդեպ հնարավոր խանդի մասին, Արտակ Դավթյանը խորհուրդ տվեց ընթերցել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ այնտեղ գտնել հուզող հարցերի պատասխանը, իսկ Սուրեն Աբրահամյանն էլ նշեց. «Ինքը ոչ թե խանդում է, այլ սարսափում է»:




























