Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլում Կանաչների եւ գյուղացիության միության պատգամավոր Անդրիս Բերզինշին ընտրել է այդ երկրի նախագահ։
Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել 53, դեմ՝ 44 պատգամավոր։ Գործող նախագահ Վալդիս Զատլերսին կողմ է արտահայտվել 41, դեմ՝ 56 պատգամավոր։ Երեք պատգամավորներ դեմ են քվեարկել երկու թեկնածուներին էլ։
Զատլերսի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2011 թվականի հուլիսի 7-ին։ Նա Լատվիայի միակ նախագահն է, ով երկրորդ անգամ չի վերընտրվել։




























